Search
Close this search box.

Այս պատմության մեջ անհայտ է մնում գումարի այն չափը, որը դուրս է գրվելու ԵՊՀ-ից այս նախաձեռնության դիմաց. իրավապաշտպան

Գրեթե ամեն օր ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն ինչ-որ մեկի հետ հանդիպում է ունենում և հանրայնացնում է այդ հանդիպումը: Սովորաբար, վերջինս հանդիպում է նախկինում պաշտոն ունեցող օտարերկրյա քաղաքացիների հետ: Որպես կանոն, այդօրինակ հանդիպումները ավարտվում են իրականության հետ աղերս չունեցող՝ «համագործակցության» վերաբերյալ հայտարարությամբ և ֆոտոսեսիայով: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում «համագործակցել» Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահի հետ: Այսրոպեական Հ.Հ.-ն չի թաքցնում, որ շվեյցարացի նախկին պաշտոնյան և այժմյա թոշակառու կինն իր առաջարկած ծրագրով պետք է դասընթացներ անցկացնի ԵՊՀ-ում: Այս պատմության մեջ անհայտ է մնում գումարի այն չափը, որը դուրս է գրվելու ԵՊՀ-ից այս նախաձեռնության դիմաց: Անհայտ է մնալու նաև այս գործարքից շվեյցարացի թոշակառուի գրպանում հանգրվանած գումարի չափը:

Ինչ վերաբերում է դասընթացներից ստացած գիտելիքներին, ապա մի պահ պատկերացրեք, որ 2045 կամ 2050 թվականին ՀՀ նախկին վարչապետ, թոշակառու Փաշինյան Նիկոլը, «համագործակցության հուշագրի» հիմքով, դասընթացներ անցկացնի, ենթադրենք՝ Մոզամբիկի Մապուտուի պետական համալսարանում: Պատկերացրեցի՞ք: Չշարունակեմ:

Այս գրառմամբ անհնար է անդրադառնալ այսրոպեական Հ.Հ.-ի բոլոր հանդիպումներին: Դրանք իրար շատ նման են և կարծում եմ, որ դրանցից առնվազն աչքակապության հոտ է գալիս:

ՀԳ. Շվեյցարիան լուրջ և կայացած պետություն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացին տարեկան հայտարարագիր է ներկայացնում: Այդ իմաստով, ցանկության դեպքում, դժվար չէ համեմատել ԵՊՀ-ից դուրս գրված և, որպես ստացված եկամուտ, Շվեյցարիայի քաղաքացու գրպանում հայտնված գումարների չափերը: Դե, իսկ ցանկություն ունենալը լավ բան է:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից