Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ուկրաինայի օբյեկտներին կենտրոնացած հարված հասցնելու վերաբերյալ հաղորդագրություններից հետո ՌԴ պաշտպանական գերատեսչությունը կադրեր է հրապարակել։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին, ռազմարդյունաբերական համալիրին և դրանց հետ կապված վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքներին հարված է հասցվել օդային, ծովային և ցամաքային տեղակայման մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության զենքից։

Հարվածը հասել է նպատակին, բոլոր հրթիռներն ընկել են նախանշված օբյեկտների վրա, խոցվել են հրթիռաշինության արտադրական հզորություններ, ոչնչացվել է արևմտյան երկրների կողմից մատակարարված հրետանային զենքով զինանոց։

ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, որ խափանվել է օտարերկրյա սպառազինության առաքումը և ուկրաինական պահեստազորի տեղափոխումը մարտական գործողությունների շրջան։