Search
Close this search box.

Ռոնալդու․ Ցանկանում եմ կարիերաս ավարտել 40 տարեկանում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերան։

«Ես ցանկանում եմ խաղալ եւս երկու-երեք տարի, դա առավելագույնն է։ Ցանկանում եմ կարիերաս ավարտել 40 տարեկանում։ Կարծում եմ՝ հեռանալու համար լավ տարիք է։ Բայց ես չգիտեմ, թե ինչ տեղի կունենա ապագայում, բոլոր ծրագրերը չէ, որ կատարվում են։ Երբեք չգիտես, թե ինչ է քեզ սպասվում։

Եթե այս առաջնությունում Պորտուգալիան նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հիմա էլ կավարտեմ կարիերաս։ Ամենայն հավանականությամբ, սա իմ կարիերայի վերջին աշխարհի առաջնությունն է»,- ասել է Ռոնալդուն բրիտանացի հեռուստալրագրող Պիրս Մորգանի հետ զրույցում։

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, Ազգերի լիգայի գավաթակիր։