Search
Close this search box.

Ալիևը ասել է, որ չի խոսելու Արցախ ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ

«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ՝ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի պես մարդկանց հետ. նա ուղարկվել է շատ հստակ օրակարգով։ Կարևոր է, որ Հայաստանը խոսում է իր ցանկությունների մասին։ Սակայն եթե ուզում են խոսել Ղարաբաղում հայերի անվտանգության և իրավունքների մասին, դա չի ստացվի։

Մենք ստիպված էինք հակամարտությունը լուծել ուժային, իսկ հետո՝ քաղաքական ճանապարհով։ Մենք էինք, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո առաջարկեցինք սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Մեզ անհրաժեշտ է Հայաստանի իշխանության բացարձակ հստակ դիրքորոշումը իր սեփական օրակարգով»։

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։