Search
Close this search box.

Այդ հրեշին ծնել է հիվանդ հասարակությունը․ հոգեբանը Պեմզաշենի դաժան սպանության մասին

Պեմզաշենում անցած շաբաթ կատարված ոճիրը հանգիստ չի տալիս հասարակությանը․ Գյումրու փողոցներում, տրանսպորտում, խանութներում, ամենուր զարհուրելի այս դեպքն է քննարկվում, մարդիկ փորձում են հասկանալ անպաշտպան 31-ամյա մորը, նրա 11-ամյա դստերն և 8-ամյա որդուն կյանքից դաժանաբար զրկելու շարժառիթը։ Հասարակությունը շոկի մեջ է՝ եթե շարժառիթը գողությունն էր, ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն, ապա ինչպես հասկանալ մանկապղծությունը, ձեռք-ոտք կապելով՝ դանակի բազում հարվածներով անմեղ այս ընտանիքին տանջամահ անելը։

Շիրակի պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլիոգայի ամբիոնի դասախոս Աշոտ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Իմ խորին համոզմամբ՝ հայ հասարակությունը հիվանդ է, ինչ-որ սոցիոլոգներ չեն համարում, որ հասարակությունները կարող են հիվանդանալ, որոշ հատվածը կարծում է՝ այո, կարող են հիվանդանալ։ Սոցիոլոգիայի հայրը կարծում է, որ հասարակություններն էլ են հիվանդանում։

Հայ հասարակությունը հիվանդ է, և այսպիսի երևույթները պարզապես դրա ախտանիշներն են, երբ որ չեն գործում ինստիտուտները, ապակայունացված են դրանք, և այդ ապակայունացումը պարարտ հող է նախապատրաստում այսպիսի, չգիտեմ՝ ինչ անուն տամ, ոճրագործություն ասեմ, ինչ ասեմ, դրա ծնվելու համար։ Եվ տնտեսության, և քաղաքականության, և պաշտպանության ու արդարադատության ոլորտում մենք ահավոր խոցելի ենք դառնում, անձի կյանքը կայունացնող գործոնները պարզապես չեղարկված են, հետևաբար մարդը վերահսկելի չէ։

Սպասվող վարքի ինստիտուտը՝ որպես այդպիսին, ապակայունացված է, հետևաբար անհասկանալի է, թե կոնկրետ իրավիճակում մարդը ինչպես կվարվի»։ Հոգեբանը նշում է՝ այդ հրեշին ծնել է հիվանդ հասարակությունը՝ կազմաքանդված սոցիալական հարաբերությունների պայմաններում։

© 1998 — 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից