Search
Close this search box.

Լուսանկարներ՝ Պեմզաշենում դաժանաբար սպանված երիտասարդ մոր ու նրա 2 երեխաների հուղարկավորությունից

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում հուղարկավորում են դաժանաբար սպանված երիտասարդ մորը եւ նրա 2 երեխաներին:

Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 9-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Պեմզաշեն գյուղում:

Գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան ննջասենյակում հայտնաբերվել էր նշված տան բնակիչների՝ 1991թ. ծնված կնոջ և վերջինիս՝ 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Լուսանկարները՝ galatv.am-ի