Search
Close this search box.

Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին. ի տարբերություն Աիեւի, Ադրբեջանի ԱԳՆ-ն միջանցք բառը չի օգտագործում. Փաշինյան

Շատ կարեւոր է նախ հասկանալ այն բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի նախապայմանը. Դրա լավագույն ձեւը, կարծում եմ, գույքագրելն է եւ ճշգրտելը այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են, որովհետեւ եթե նույնիսկ կարող են լինել բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն այս կամ այն կերպ այն տեքստերում, որոնք հրապարակվում են բարձր մակարդակի ունեցած քննարկումների արդյունքում:

Հետեւաբար, երեկվա իմ ելույթը հենց դրան էր նվիրված, փորձել գույքագրել՝ ի՞նչ պայմանավորվածություններ կան: Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին, այն առումով, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ եւ մդրանում մեզ մեղադրել է նրանում, որ մենք Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի հաստատման գործը վիժեցնում ենք: Սա կարեւոր է նրանով, որ թեեւ Ադրբեջանի նախագահն անընդհատ խոսում է միջանցքի մասին, ԱԳՆ-ն արդեն միջանցք բառը չի օգտագործում:

Պետք է եւ մեր, եւ Ադրբեջանի եւ միջազգային հանրությանը ճիշտ ներկայացվի, թե որոնք են պայմանավորվածությունները եւ ով իրականում դրանք չի կատարում: Սրա նպատակն ամենեւին լեզվակռիվ ու նոր էսկալացիա ստեղծելը չէ, նպատակը պայմանավորվածությունները գույքագրելն ու իրականացնելն է»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հղորդակցության ուղիների բացմանը, վարչապետն ասաց, որ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու որեւէ խոչընդոտ չկա, միակ խոչընդոտը Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է. «Մենք ասում ենք՝ բոլոր ճանապարհները բացենք, եռակողմ հայտարարությունում չկա որեւէ ձեւակերպում, որեւէ նախադասություն, որից բխում է, որ ՀՀ օրենսդրությամբ չպետք է գործեն այդ ճանապարհները: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ պետք է գործեն, եթե դրանք մեր տարածքում են»,-ասաց Փաշինյանը: