Search
Close this search box.

«Մենք անկարող ենք». Մոսկվան հանձնեց իր անբաժան մասի մարզկենտրոն Խերսոնեսը

Փաշինյան․ մեր ճակատագիրը որոշվելու է այլ տեղերում, մենք անկարող ենք ազդել՝ այսպիսին է նրա «գաղափարաբանությունը»։

ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ռյաբկով․ «Ես կարող եմ միայն հաստատել դիրքորոշումը՝ մենք բաց ենք երկխոսության համար՝ առանց նախապայմանների։ Մենք դրան պատրաստ էինք նախկինում, Կիևն իր արևմտյան կուրատորների հրամանով ընդհատեց երկխոսությունը, որն, ընդհանուր առմամբ, առաջ էր ընթանում, որոշակի փաստաթուղթ էր մշակվում, հիմա ամեն ինչ անցյալում է։ Թե ինչ կլինի հետո, կախված չէ մեզանից»:

Հիշեցնենք, որ սա այն Ռյաբկովն է, ով Ուկրաինա ներխուժման մեկնարկին ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին խորհուրդ էր տալիս՝ բառացի՝ «փասա-փուսեքը հավաքել ու ռադ լինել», այդ ձեւով մեկնաբանելով ՌԴ-ի՝ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին ներկայացրած նախապայմաններ-վերջնագիրը։

Հիմա միայն նա չէ, որ չքմեղանում է՝ Պուտինից սկսած՝ ռուս պաշտոնյաները Խերսոնեսը հանձնելուց հետո հայտարարում են, թե ՌԴ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների։

Իր հերթին, Պուտինի խոսնակ Պեսկովը ասել է, թե գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչը ռազմական գործերին չի միջամտում, գեներալներն ինքնուրույն են հանձնում ՌԴ տարածքները։ Նա ասել է, որ Խերսոնեսի հանձնումը նվաստացուցիչ չէ։ Նշենք, որ այս քաղաքը ռուսների գրաված միակ մարզկենտրոնն էր Ուկրաինայում, եւ ռուսները հավաստիացնում էին, որ իրենք այդտեղ են հավերժ։