Search
Close this search box.

Շոյգուի հրամանը` դուրս բերել զորքերը Խերսոնից

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է զորքերը դուրս բերել Դնեպր գետով։ Այս մասին գրում է ТАСС-ը։

«Սկսել զորքերի դուրսբերումից և ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր գետով», — ասել է Շոյգուն` Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունները համակարգող, ՌԴ ԶՈւ միացյալ խմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինին։

Վերջինս այսօր ավելի վաղ ՌԴ ՊՆ-ին զեկուցել էր այս գոտում իրավիճակի մասին։

Սուրովիկինն նաև ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերը վերսկսել են հարձակումը որոշակի ուղղություններով։