Search
Close this search box.

Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին։ Այս մասին հայտնում է «Առաջին լրատվական»-ը: Նշվում է, որ բացառված չէ` վարչապետ Փաշինյանն Ալիևին պատասխանի այսօր, չնայած որ սովորաբար նմանօրինակ հարցերին Փաշինյանը շատ ժամանակ անդրադառնում է Կառավարության նիստերից առաջ։

Հիշեցնենք` երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Ալիևը մեկնել էր Շուշի՝ «հաղթանակ» տոնելու։ Իր ելույթում Ալիևը սպառնում էր Հայաստանին: Վեջինս նաև միջանցքի վերաբերյալ կրկին կեղծ պահանջներ էր ներկայացնում Հայաստանին։