Search
Close this search box.

Արցախի պատասխանը՝ Ալիևի սպառնալիքներին

Օկուպացված Շուշիում Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։

«Ալիևյան ռեժիմը շարունակում է ցեղասպանության և ատելության քաղաքականությունը հայ ժողովրդի և հայոց պետականության նկատմամբ։ Պետք է դադարեցնել այս քաղաքականությունը և կանխել նոր հանցագործությունները միջազգային իրավունքի և պարտավորությունների շրջաններում»,- նշել է Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժը տեղակայվել է ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»: Փորձելով հոխորտալով ու սպառնալով «բարձր պահել սեփական բանակի մարտական ոգին», Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը ըստ էության հաստատել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերն են ագրեսիվ հարձակում գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա։