Search
Close this search box.

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ են մտցվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ են մտցվել։ «Sputnik-Վրաստանը» հայտնում է, որ տեղական ժամանակով ժամը 15:00 — 22:00-ն Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի 129-րդ կմ-ում գտնվող Ցդո թունելով սահմանափակված է կցորդներով եւ կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Տրանսպորտի այլ տեսակների համար երթեւեկությունն ազատ է։ Թունելի փակվելու պատճառը ճանապարհի ասֆալտապատումն է։