Search
Close this search box.

ՌԴ-ն որոշել է վերաձևավորել Արցախի քարտեզը

Արցախում «Տերտերի շրջան» անվանմամբ վարչատարածքային միավոր չկա: Արցախի Հանրապետությունում առկա է 8 շրջան: Դրանք են՝ Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանները, ինչպես նաև շրջանի կարգավիճակ ունեցող Ստեփանակերտ քաղաքը:

«Տերտերի շրջան» Արցախում չի եղել: Աշխարհագրորեն կա «Թարթառի հովիտ»-ը, որը գտնվում է Շահումյանի շրջանում: Դրանից բացի՝ Արցախի հյուսիս-արևելյան սահմանին մոտ գտնվում է Տերտեր (Թարթառ) քաղաքը, որը Ադրբեջանի «Տերտերի շրջանի» վարչական կենտրոնն է և երբեք չի եղել ԼՂԻՄ-ի (ԼՂՀ-ի կամ ԱՀ-ի) կազմում:

ՌԴ ՊՆ-ն պարբերաբար ներկայացնելով Արցախում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում տիրող իրավիճակը, օրական կտրվածքով ներկայացնում է նաև այդ նույն գոտու քարտեզը: Եվ, նախանձելի համառությամբ, որպես Արցախի վարչատարածքային միավոր, քարտեզների վրա նշում է «Тертерский район» անվանումը, որը տառացի համընկնում է Ադրբեջանի Տերտերի շրջանին: Սակայն, հարկ է նշել, որ ՌԴ ՊՆ-ի Արցախի սահմաններում ներկայացված «Тертерский район»-ը Ադրբեջանի Տերտերի շրջանից գտնվում է շուրջ 150-200 կմ հեռավորության վրա:
Սա կարող է նշանակել, որ՝

1. ՌԴ ՊՆ-ի քարտեզագիրներն անգրագետ են,
2. ՌԴ-ն որոշել է փոխել Արցախի վարչատարածքային միավորների անվանումները,
3. ՌԴ-ն որոշել է վերաձևավորել Արցախի քարտեզը,
4. ՌԴ-ն հետապնդում է «Тертерский район»-ն Ադրբեջանի Տերտերի շրջանի հետ միավորելու հեռահար նպատակը:
Վարկածների շարքը կարելի է շարունակել, սակայն, գոնե ինձ համար, մի բան է պարզ. ՌԴ-ին չի կարելի վստահել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործառույթը:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից