Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. փակ հանդիպում

Pastinfo. am-ը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, որտեղ ժամը 18:00-ից փակ հանդիպում է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:

Նկատենք, որ սա նրա առաջին հանդիպումն է՝ ՔՊ վարչության նախագահ ընտրվելուց հետո,իսկ այս ընթացքում հետաքրքիր զարգացումներ են եղել՝ բացահայտվել է ՔՊ վարչության կազմի ընտրության ժամանակ կատարված կեղծիքը, օլիգարխ-քպական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, կարելի է ասել, մատ է թափ տվել էկոնոմիկայի նախարարի վրա՝ հայտարարելով, որ տնտեսական աճը թող իրեն չվերագրեն, դա լրիվ այլ կերպ է գրանցվել ու որ մարդիկ միլիոններ են կորցրել։ Ավելին, պարզվել է, որ դատախազությունը պահանջում է Խ.Սուքիասյանին զրկել «Սիլ պլազայի» սեփականությունից՝ վիճարկելով դրա ձեռք բերման օրինականությունը։