Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանաբնակ երգիչ Ժորա Շահինյանի նոր տեսահոլովակը հինգ օրում կես միլիոն դիտում է ապահովել

[embedyt] https://www.youtube.com/embed?listType=playlist&list=PLN0vszirh4ZiVZs5Ai5HFLr7BYsJtsyvq[/embedyt]

Ռուսաստանաբնակ երգիչ Ժորա Շահինյանը ներկայացրել է երգի նոր տեսահոլովակ՝ «Դու էկել, էկել»։ Տեսահոլավակը արդեն իսկ լայնորեն քննարկվում է։ Յութուբում հինգ օրվա ընթացքում տեսահոլովակը ապահովել է կես միլիոնից ավելի դիտում։
Armlife.am-ը զրուցել է Ժորա Շահինյանի հետ․ երգչը նշեց, որ երգի երաժշտությանը և բառերին ծանոթանալուց հետո, արդեն իսկ մոտավոր պատկերացրել է, որ իր լսարանին երգը դուր կգա։

«Բայց որ այդքան լայն տարածում կունենա ու կսիրվի՝ չէի պատկերացնում։ Նշեմ՝ երգի անոնսը ևս սոցիալական ցանցերում արդեն իսկ լայնորեն քննարկվել էր»,-պատմեց երգիչը։ Երաժշտությունը ինձ նվիրել է իմ ընկերը՝ տաղանդաշատ երգահան Մխո Մուղդուսյանը, իսկ բառերի հեղինակն է տաղանդաշատ Իշխան Եդիգարյանը։ Տեսահոլովակը նկարահանվել է «ԱրտՖել փրոդաքշնի» կողմից։ Տեսահոլովակում պարի և գեղարվեստական մարմնամարզության համադրության մտահաղացումը եղել է իմը․ ցանկացել եմ այն ներկայացնել, որպես արվեստի ճյուղ»,-ասաց նա։

Նշենք, որ Ժորա Շահինյանին հաջողություն են բերել նաև «Իմ սեր», «Հավատա», «Էս աղջիկը» երգերը։ Երգիչը համերգային ծրագրերով հանդես է գալիս սփյուռքում, այժմ առաջարկներ ունի նաև Հայաստանում համերգային ծրագրերով հանդես գալու։
«Բազմաթիվ մտահաղացումներ ունեմ, որոնք կյանքի եմ կոչելու, իմ լսարանի առաջ հանդես եմ գալու նոր մոտեցումներով և անակնկալներով»,-ասաց նա։