Search
Close this search box.

Դոնբասի դաշտային հրամանատարը սենսացիոն հայտարարություն է արել ռուսական բանակի վիճակի մասին

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) հերթական ամփոփագիրն անդրադառնում է ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության դաշտային հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկու վերջին հայտարարությանն այն մասին, որ մայիսի կեսերից «բարեկամական կրակը» (երբ զինվորները հայտնվում են յուրայինների կրակի տակ) կարող է լինել Ռուսաստանի ընդհանուր կորուստներ 60%-ի պատճառը։

Ռազմական փորձագետները նշում են, որ «բարեկամական կրակը» սովորաբար դառնում է պատերազմի ժամանակ սահմանափակ թվով զոհերի պատճառ, եւ այդ թիվը հեռու է 60%-ից: Սակայն, եթե նույնիսկ այս վիճակագրությունը չափազանցված է, այն փաստը, որ ռուս դաշտային հրամանատարը հրապարակավ նման տվյալներ է հայտնում, վկայում է ռուսական զորքերի առջև ծառացած լուրջ խնդիրների մասին, ասվում է ամփոփագրում։ Փորձագետների կարծիքով՝ դա վկայում է ռուսական զորքերի միջև հաղորդակցության և համակարգման բացակայության մասին։ ISW-ն նաեւ կոնկրետ օրինակներ է նշում։

Ռուս հրամանատաների հաճախակի փոխարինումը, անփորձ զինվորների առաջխաղացումը և ռուսական զորքերի տարասեռ կազմը, որը բաղկացած է պայմանագրային զինծառայողներից, մոբիլիզացվածներից, ինչպես նաև Վագներ ՊՄԿ խմբից, խորացնում են ռուսական բանակի մասնատվածությունը և դառնում հաճախակի «բարեկամական կրակի» պատճառ, եզրակացնում են ռազմական փորձագետները։