Search
Close this search box.

Թշնամին վերսկսել է կրակել մեր առաջնագծի վրա, ինժեներական լայնածավալ աշխատանքներ է անում, բացահայտ պատրաստվում է նոր հարձակման․ Հոխիկյան

Միջանկյալ հատվածում, երբ թշնամին պատրաստվում է հաջորդ հարձակմանը, մեր ժողովուրդը էլի իրեն հաճույքների է տալիս, հարսանիքներ, ֆոտոսեսիաներ, տոնածառ, տան նորոգում, ամեն ինչ, բացի զինվելուց։ Ֆեյսբուքի իր էջում այդ մասին գրել է հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։ «Թշնամին վերսկսել է կրակել մեր առաջնագծի վրա, ինժեներական լայնածավալ աշխատանքներ է անում, բացահայտ պատրաստվում է նոր հարձակման, իսկ մենք ազգովի չենք կարողանում մեկ-երկու դիրքի համար պերֆերատոր ձեռք բերել ‘ ժայռերը քանդելու և մեր զինվորների համար խրամատ սարքելու։

Գիտե՞ք ինչու չենք կարողանում։ Քանի որ հայրենասիրությունն էլ մեզանում խիստ ցուցադրական և ժամանակավոր է’ պատերազմից պատերազմ։ Միջանկյալ հատվածում, երբ թշնամին պատրաստվում է հաջորդ հարձակմանը, մեր ժողովուրդը էլի իրեն հաճույքների է տալիս, հարսանիքներ, ֆոտոսեսիաներ, տոնածառ, տան նորոգում, ամեն ինչ, բացի զինվելուց։

Մինչև 30 մարդու անուն կարող եմ տալ, որոնք հետեւողականորեն օգնում են առաջնագծի կահավորմանը։ Իսկ մեր առաջնագիծը շատ երկար է, շատ-շատ: Ու մարդկանց հիմնական արդարացումն է’ բա ՊՆ ինչ է անում։ Ասենք թե ՊՆ -ն վատ է աշխատում, բայց չէ՞ որ այնտեղ’ առաջնագծում հենց ձեր երեխաներն են ծառայում։ Ախր հենց ձեր երեխաների վրա է կրակում թշնամին։ Ո՞նց, ո՞նց կարող եք այդքան անտարբեր լինել։ Մի պերֆերատորն ի՞նչ է, որ 20 օր չենք կարողանում ձեռք բերել։ Ախր շատերի տներում մի անկյունում նման սարքեր ուղղակի գցած են։ Բայց չէ, մարդիկ գերադասում են փտեցնել, միայն թե չտան, իրենց չինական պարիսպների մեջ արքայաբար նստեն։

Ծանոթ տղաներից մեկը առաջնագծին անհրաժեշտ երկաթե խողովակները չէր կարողացել գտնել, իր տան աստիճանների ճաղավանդակներն էր կտրել տարել։ Բա սա խայտառակություն չի՞։ Բա ո՞ւր մնաց թասիբով հայրենասեր հայի առասպելը։ Բա ո՞ւր մնացին մեր բանակին նվիրված կենացները խաշի սեղանի շուրջ։ Թե՞ դա ընդամենը մեկ բաժակ օղի խմելու և ավելի ախորժակով խաշ ուտելու առիթ է ընդամենը»,-գրել է նա։