Search
Close this search box.

Ուղիղ միացում. Ֆրանսիայի հրապարակում ընթանում է միասնության հանրահավաքը

Ֆրանսիայի հրապարակում ընթանում է միասնության հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի:

Հանրահավաքին մասնակցում են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կաթողիկոսի օրհնությամբ հանրահավաքին կմասնակցի եւ ելույթ կունենա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը: Բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ արդեն հայտարարել են, որ այսօր մասնակցելու են հանրահավաքին:

Նշենք, որ նախորդ կիրակի բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ Ստեփանակերտում, որտեղ Արցախի իշխանությունները եւ քաղաքացիները պահանջեցին ՀՀ իշխանություններից ապահովել Արցախի անվտանգությունը եւ չստորագրեն որեւէ փաստաթուղթ, որը կներառի Արցախն Ադրբեջանի կազմում: