Search
Close this search box.

Արցախով ու Արցախի հաշվին պաշտոններ ու հարստություն կուտակած նախկին պաշտոնյաները քանի՞ լումա են ներդրել վիրավոր Արցախում…

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

Տիտղոսային կամ խորհրդարանական ընդդիմությունը դարձյալ նույն սխալ մարտավարության մեջ է, որը նրան մի քանի անգամ կանգնեցրել է փակուղու առաջ: Այսօրվա հանրահավաքից առաջ կրկին գեներացվում է վտանգավոր մի թեզ, որ Արցախի ճակատագրով մտահոգ են միայն այն մարդիկ, ովքեր կմասնակցեն Ֆրանսիայի հրապարակի քաղաքական «թամաշային»:
Գռեհիկ շահարկում է Արցախը նույնացնել իշխանափոխության մասնավոր քաղաքական օրակարգ ունեցող խմբի հետ: Մայիս- հունիս ամիսներին այդ ձևով նրանք վարկաբեկեցին Արցախի դրոշը, հիմա շահագործում են արցախահայության օբյեկտիվ անհանգստությունները:

Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշ ծածանելը կամ հայրենասիրական կարգախոսներ հնչեցնելն ամենևին էլ հերոսություն չէ, մանավանդ, երբ հարթակում քիչ չեն մարդիկ, որոնց համար Արցախը տարիներ շարունակ եղել է սեփական իշխանությունն ամրապնդելու և հարստանալու խորհրդանիշ:
Արցախին այսօր պետք է խաղաղություն ու տնտեսական այնպիսի միջավայրի ստեղծում, որը մեր հայրենակիցներին պինդ կպահի իրենց հողի վրա՝ երաշխավորելով Արցախի հայկականությունը:

Ես ու մեր քաղաքական թիմն այսպես ենք տեսնում Արցախը հայկական պահելու բանաձևը:
Բարեբախտաբար, ընդդիմադիր այլ ուժեր ևս Արցախը չեն պատրաստվում «փրկել» քաղաքական «թամաշաներով»:

Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ հասցեագրված ուղերձում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գրել է.«Վստահ եմ՝ ռուսական խաղաղապահների կայուն ներկայության շնորհիվ Արցախի անվտանգության երկարաժամկետ ապահովումը հնարավորություն կստեղծի Արցախի զարգացման համար։ Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ օգտակար լինելու խաղաղ Արցախի վերականգնմանը, Արցախի զարգացման, հումանիտար և այլ ծրագրերի իրականացմանը՝ ի շահ աշխարհի հայության և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման»։

Ի դեպ, Փաշինյանի քաղաքական քինախնդրության հետևանքով 44-օրյա պատերազմից երկու օր առաջ կալանավորված Ծառուկյանն, անազատության մեջ գտնվելով, երեք միլիոն դոլար է փոխանցել Արցախին:

Հետաքրքիր է՝ այսօրվա հանրահավաքի հետ նույնացող, Արցախով ու Արցախի հաշվին պաշտոններ ու հարստություն կուտակած նախկին պաշտոնյաները քանի՞ լումա են ներդրել վիրավոր Արցախում…