Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ ՀԻդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերում նոյեմբերի 6-ին և 7-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 8-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, նոյեմբերի 5-ին և 6-ին առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ը էապես չի փոխվի, նոյեմբերի 7-ի և 8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։