Search
Close this search box.

«Ժողովուրդ». Արցախում օդը կանգնել է. Սերժ Սարգսյանն այնտեղ է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի օր է՝ Արցախում է եւ ակտիվ հանդիպումներ է ունենում:

Տեղեկացանք, որ երկուշաբթի օրը լրանում է Սերժ Սարգսյանի մայրիկի՝ տիկին Նորայի մահվան մեկ տարին: Այդ առիթով Հայաստանից նախկին քաղաքական եւ ոչ քաղաքական էլիտան՝ նախկին ու ներկա պաշտոնյաները, գնալու են Արցախ: Նաեւ հենց դա է պատճառը, որ այս պահի դրությամբ արդեն ազատ հյուրանոցներ գրեթե չկան Արցախի մայրաքաղաքում:

Մեծ թվով մարդիկ են Հայաստանից մեկնելու Արցախ՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի մայրիկի մահվան մեկ տարվա տարելիցի արարողությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում