Search
Close this search box.

Վարչապետի նկատմամբ վստահությունը կտրուկ իջել է

ՀՌԿԿ Հայաստան կազմակերպությունը ներկայացրել է «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության» արդյունքները։

Տար­բեր ան­ձանց կամ հաս­տա­տութ­յուն­նե­րի կո­ռուպ­ցիոն վարքագծի ընկալում­նե­րը դիտար­կե­լիս և 2019 թ. արդ­յունք­նե­րի հետ համեմա­տե­լիս նկատե­լի է, որ պատ­կե­րը, ընդհանուր առ­մամբ, վատթա­րա­ցել է։ Սա հնարավոր է, որ պայմանավոր­ված է ընդհանուր առմամբ հեղափոխությունից հե­տո չար­դա­րաց­ված սպասումների և հա­սա­րա­կա­կան վերաբերմուն­քի փո­փո­խութ­յամբ, ինչ­պես նաև հետ­պա­տե­րազմ­յան ապատիա­յի։ Օ­րի­նակ՝ «Կովկասյան Բա­րո­մետ­րը»2 (2021) ցույց տվեց, որ վստահութ­յու­նը կա­ռա­վա­րութ­յան և հան­րա­յին ինս­տի­տուտ­նե­րի նկատ­մամբ նվա­զել է. Ազ­գա­յին ժո­ղո­վի նկատ­մամբ վստահութ­յու­նը նվա­զել է 2019 թ. 30%-ից դառ­նա­լով 16%՝ 2020-ին, վար­չա­պետի նկատմամբ վստահութ­յու­նը 71%-ից դար­ձել է 14%, նա­խա­գա­հի նկատ­մամբ վստահությունը՝ 78%-ից 31%, դա­տա­րան­նե­րի նկատ­մամբ՝ 22%-ից 17%, ոստիկանության նկատ­մամբ՝ 51%-ից 22%, իսկ ԶԼՄ-նե­րը դար­ձել են ա­մե­նա­քիչ վստա­հե­լի ինս­տի­տու­տը (29%-ից 3%)։

Այս­պես, օ­րի­նակ, նախ­կի­նում (2019) մարդ­կանց 12%-ն­էր կար­ծում, որ դատա­րան­ներն ու դատախազությունը մե­ծա­պես կոռումպացված են, իսկ այժմ նույն տե­սա­կետն ու­նի հարցվածների 32,5%-ը։ Նույն պատ­կերն է ԶԼՄ-նե­րի և Հայ ա­ռա­քե­լա­կան եկեղե­ցու վերաբեր­յալ հարց­ված­նե­րի արտահայտած կարծիքներում։ Մինչ 2010թ. հե­տա­զո­տա­կան արդ­յունք­ներում ԶԼՄ-ներն ու Հայ առաքելա­կան ե­կե­ղե­ցին չեն բնու­թագր­վել որ­պես կոռումպաց­ված կա­ռույց­ներ, իսկ 2019 թ.­-ից սկսած վեր­ջին­ներս հան­րութ­յան կողմից դիտարկ­վում են որ­պես կո­ռում­պաց­ված կառույց­ներ։ Մոտ 29%-ը 2019 թ.­-ին և 51%-ը 2021 թ.­-ին կոռումպացված են համարել Հայ առաքելական եկեղեցին, իսկ մոտ 43%-ը 2019 թ.­-ին և 69%-ը 2021 թ.­-ին՝ ԶԼՄնե­րը: Հետաքրքրական է, որ, ե­թե 2019 թ.­-ին հարցված­նե­րի 75%-ը համա­րում էր, որ ՀՀ վար­չապե­տը և նրա աշխա­տա­կազ­մը բնավ կոռումպացված չեն, ա­պա այժմ այդ նույն կար­ծիքն ու­նի հարցվածների միայն մեկ եր­րոր­դը (34%): Կոռումպաց­վա­ծութ­յան ա­մե­նա­ցածր վար­կա­նիշն ու­նի Մար­դու իրավունքների պաշտպանը (օմբուդս­մե­նը)։

Հարց­ված­նե­րի գրե­թե 52%-ը կար­ծում է, որ վեր­ջինս կո­ռումպացված չէ, ինչն էա­կա­նո­րեն ա­վե­լին է 2019 թ.­ հա­մե­մատ (նախ­կի­նում 36%-ն­ էր այդ կարծիքին)։ Ինչ վե­րա­բե­րում է ծառայութ­յուն­նե­րի և ոլորտ­նե­րի կոռումպացվա­ծութ­յա­նը, ա­պա հարցված­նե­րի մոտ 55%-ը կո­ռուպ­ցիան տարած­ված է հա­մա­րել առողջապահության ոլորտում։ Կո­ռում­պաց­ված լինելու տեսանկյունից, ըստ քաղաքացինե­րի, երկրորդ տեղում է լրատվությու­նը (22,6%), ա­պա ընտրական գոր­ծըն­թաց­նե­րը (21,4%) (ընտրահանձ­նա­ժո­ղով­ներ, ընտրացուցակներ, քվեաթերթիկ­նե­րի հաշ­վարկ և այլն)։ Հարցվածնե­րի մոտ 76%-ը հա­մա­րել է, որ կոռուպցիան տարած­ված չէ կա­պի ո­լոր­տում (հե­ռա­խո­սա­կապ, ինտեր­նետ տրա­մադ­րող­ներ և այլն), մոտ 73%-ը՝ կոմու­նալ ծառայություն­նե­րում (ջուր, գազ, էլեկտրաէներ­գիա), իսկ 50%-ից ավե­լին՝ հա­մայն­քա­յին ծառայություն­նե­րում (աղ­բա­հա­նություն, հողհատ­կա­ցում և­ այլն)։

Հարց­ված­նե­րի ըն­կալ­մամբ կո­ռուպ­ցիա­յի տա­րած­մա­նը նպաս­տում են այնպիսի գործոններ, ինչպի­սիք են հան­րութ­յան կող­մից օրենքնե­րին չհետևելը (16%), օ­րենք­նե­րի ան­կա­տարութ­յու­նը (15%), տնտե­սա­կան ծանր վի­ճա­կը/աղ­քա­տութ­յու­նը (14%) և պետության կող­մից օ­րենք­նե­րի կիրա­ռու­մը չա­պա­հո­վե­լը (14%)։ Ի պատասխան այն հարցի, թե ո­րը կլի­նի կաշառք տվո­ղի կո­ռուպ­ցիոն գործելակերպի հիմ­նա­կան շար­ժա­ռի­թը, հարց­ված­նե­րի 45%-ից ավելին նշել է, որ խնդի­րը լու­ծե­լու այլ՝ օ­րինա­կան, տարբե­րակ չկա, կամ նման գործելա­կեր­պի շարժառիթը կա­րող է լի­նել խու­սա­փելն օրեն­քով սահ­ման­ված ա­վե­լի խո­շոր վճա­րում­նե­րից (մոտ 43%), ինչպես նաև խու­սա­փե­լը պատժից/տու­գան­քից/ այլ պատասխանատ­վութ­յու­նից (34,3%):