Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական արմատներ ունեցող աղջիկը հայտնվել է Վլադիմիրի մանկատանը. նա երազում է հայերեն սովորել

Վերան ու Կատյան քույրեր են, Վլադիմիրի շրջանի մանկատներից մեկի սաներ։ Աղջիկների պատմությունը ներկայացվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Пока все дома» ծրագրի հերթական թողարկման շրջանակում՝ «У вас будет ребенок» խորագրով բաժնում, գրում է Սպուտնիկ Արմենիան։

Աղջիկների մայրը զրկվել է ծնողական իրավունքից, նրանց ծննդյան վկայականներում հոր մասին տեղեկություն չկա: Վերան երազում է հայերեն սովորել, քանի որ հայկական արմատներ ունի։ Նա մեծ հեղինակություն է կրտսեր քրոջ համար։ Մանկատան մանկավարժ Նատալյա Ալեքսանդրովնան ասում է, որ քույրերը սեպտեմբերի սկզբին են իրենց մոտ հայտնվել։

«Նրանք շատ հեշտ հարմարվեցին, արագ սովորեցին մեզ: Աղջիկները բարյացակամ են, ոչ կոնֆլիկտային, փորձում են հարթել ծագող վեճերը։ Վերան շատ բարի է, արձագանքող, միշտ ձգտում է օգնության հասնել։ Կատյան սիրում է երգել, պարել: Աղջիկները շատ կապված են իրար հետ։ Վերան մոր պես խնամում է կրտսեր քրոջը, եւ երբ Կատյուշկան որեւէ դժվարության է հանդիպում, առաջին հերթին նրա մոտ է վազում»,-ասում է Նատալյա Ալեքսանդրովնան։

usynovite.ru կայքում գրված է, որ Վերան հեղինակություն է վայելում նաեւ հասակակիցների շրջանում, բազմաթիվ հետաքրքրություններ ունի, սիրում է ասեղնագործել ու նկարել։ Ինչ վերաբերում է Կատյային, ապա նա հանգիստ է, հավասարակշռված, բարի, հետաքրքրասեր, պատասխանատու եւ կարողանում է աշխատել թիմում։ Աղջիկները հուսով են, որ շուտով նոր ընտանիք կունենան։ Ովքեր հետաքրքրված են նրանց որդեգրմամբ, կարող են զանգել 8 (4922) 32 25 20 հեռախոսահամարով: