Search
Close this search box.

Ի՞նչ համաձայնության են եկել Պուտինն ու Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր պայմանավորվածության հասնելու մասին։ Մասնավորապես, երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել կարիքավոր երկրներին հացահատիկի անվճար մատակարարման շուրջ:

Տեղեատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էրդողանը հավելել է, որ ծրագրում է բարձրացնել Աֆրիկայի երկրներին սնունդ մատակարարելու հարցը G20-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայում: Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Արևմուտքը «մարդասիրության դասեր» է տալիս, թեև ինքը անտեսում է Աֆրիկայի երկրներում սովի խնդիրները, և դա խայտառակություն է անվանել: