Search
Close this search box.

Տարադրամի փոխարժեքն այսօր

Հայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 4-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,65 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ թանկացել է 0,33 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.12 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.33 դրամով։ Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 379,35 դրամ է, այն արժեզրկվել է 3,39 դրամով։

Եվրոպական արժույթը վաճառվում է 393,65 դրամ միջին գնով, ինչը 3,61 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։ Ռուսական ռուբլու առքի միջին գինը մնացել է նույնը և կազմել 6,07 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6,68 դրամ միջին գնով, ռուբլին նոյեմբերի 3-ին առաջարկված գնի համեմատ մնացել է անփոփոխ։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 432.44 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 6.32 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 6.20 դրամով՝ կազմելով 456.88 դրամ։