Search
Close this search box.

2018-ի ապրիլին ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ միասին նոր կառավարություն կձևավորի. Շարմազանով

Այս կառավարության վարչապետի փոփոխության հարց չկա, որովհետև դե յուրե այս կառավարությունը գործելու է մինչև ապրիլ, բայց դե յուրե 2018-ի ապրիլից հետո, երբ Հայաստանն ամբողջությամբ անցնի խորհրդարանական համակարգի, բնականաբար ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին պետք է նոր կառավարություն ձևավորի։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ «Թե այդ ժամանակ ինչպիսի վարչապետ, փոխվարչապետեր ու նախարարներ կունենանք, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում ես մնում եմ իմ կարծիքին, որ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, քաղաքական պատասխանատվությունը չի փոխվելու, դա ՀՀԿ-ն է մինչև 2022 թվականը, քանի որ ՀՀԿ-ն ստացել է այդ մանդատը»,- ընդգծեց Շարմազանովը։