Search
Close this search box.

Դոլարը շարունակում է էժանանալ

Հայաստանի արժույթի շուկայում ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 2-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,06 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը էժանացել է 0,11 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.41 դրամ միջին գնով՝ երեկվա համեմատ նվազելով 0.06 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 382,56 դրամ է, գնի անկումը կազմել է 0,78 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 397,32 դրամ միջին գնով, ինչը 1,28 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։

Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.02 դրամով և կազմել 6.13 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.68 դրամ միջին գնով, որը նոյեմբերի 1-ին առաջարկված գնի համեմատ ցածր է 0.01 դրամով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 442.03 դրամ միջին գնով, որը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.30 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 1,76 դրամով՝ կազմելով 466,78 դրամ։