Search
Close this search box.

Առեղծվածային ու ողբերգական դեպք. 1,5 ամսական տղա երեխային հայտնաբերել են մահացած

Երեկ, հոկտեմբերի 31-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում «Իջևան» ԲԿ-ից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևանի վարչական տարածքում գտնվող բնակավայրերից մեկը, որտեղ պետք է բուժօգնություն ցուցաբերեին 1.5 ամսական տղա երեխայի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բժիշկները հայտնել են, որ հասնելով նշված հասցե՝ երեխային հայտնաբերել են մահացած։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Խաչատրյանի գկխավորությամբ։

Տեղում երեխային 34-ամյա մայրը հայտնել է, որ որդին նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում իրենց տանը իր ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիայի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Երեխայի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։