Search
Close this search box.

ՊԵԿ նախագահը՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետերի մասին

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր տեղադրելու՝ ՀՀ վարչապետի հանձնարարականի ուղղությամբ կատարված աշխատանքներին։

Նրա խոսքով. «Արվել են բոլոր այն քայլերը, որոնց մասին խոսվել է, դրանք փաստաթղթավորված են, կառավարության որոշումները դրվել են e-draft-ում, ապա ուղարկվել են վարչապետի աշխատակազմ, շահագրգիռ երեք գերատեսչություններին։ Նշված անցակետերում որոշակի աշխատանքներ ևս իրականացվել են։ Սահմանային անցակետերը և հսկողության ռեժիմները սահմանված են արդեն»։

Անդրադառնալով այս գործընթացների հնարավոր վտանգներին, Բադասյանը նշել է. «Ոչ մի, ի՞նչ վտանգների մասին է խոսքը։ Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար միանշանակ ընդունելի օրակարգ է և ձեռնարկել ենք դրանից բխող քայլեր։ Գործընթացը կարելի է ասել ավարտված է։ Եթե մյուս կողմը ևս պատրաստ է օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք պատրաստ ենք»։

ՊԵԿ նախագահը խոսել է նաև թուրքական ծագման ապրանքների ներկրումն արգելելու հնարավորությանը, նշելով, թե նման նախաձեռնություն չկա. «Նման նախաձեռնության անհրաժեշտություն ես չեմ տեսնում»,-ասել է Բադասյանը։