Search
Close this search box.

Փաշինյանը Պուտինի մոտ անդրադարձել է հայ գերիների հետ կապված չլուծված խնդրին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մինչ օրս հայ գերիների ազատման հարցը դեռ լուծված չէ։

«Ուզում եմ ընդգծել Ադրբեջանում պահվող Հայաստանի բոլոր քաղաքացիների ազատման եւ հայրենադարձության հարցի կարեւորությունը։ Չնայած նրան, որ մենք տասնյակ անգամ քննարկել ենք այս հարցը Ձեզ հետ եւ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հարցը դեռեւս լուծված չէ»,- ասել է Փաշինյանը։