Search
Close this search box.

Տեսանյութ. Հրդեհ Բյուրական գյուղի մերձակայքում, այրվել է 80հա մակերես

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար: Այրված մակերեսը կազմում է 80 հա:

Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվեց օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվեցին հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:

Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվեցին փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: