Search
Close this search box.

Հայտնի է, թե քանի ուկրաինացի ռազմագերի կա Ռուսաստանում

Ռուսաստանում ավելի քան 600 ուկրաինացի ռազմագերի կա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը:

«Մենք ԿԽՄԿ-ի հինգ կամ վեց այց ենք ունեցել Ռուսաստան` ուկրաինացի ռազմագերիներին այցելելու համար։ Ռուսաստանում նրանց հետ վատ չեն վարվում»,-ասել է Գատիլովը ճեպազրույցի ընթացքում։

Դիվանագետը հավելել է, որ ռուս ռազմագերիները Ուկրաինայում կտտանքների և ֆիզիկական ու հոգեբանական բռնության են ենթարկվում, ինչը չի համապատասխանում Ժնևի կոնվենցիաներին։

«Մենք ԿԽՄԿ-ին ասել ենք, որ շարունակելու ենք համագործակցել նրա հետ այդ հարցի շուրջ։ Երբեմն անհնար է կազմակերպել նրանցից յուրաքանչյուրին այցելելը։ Խնդիրը ոչ թե այցելությունների քանակն է, այլ այդ այցելությունների որակն ու արդյունքները», -ընդգծել է Գատիլովը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ուկրաինայում գերի ընկած ռուս զինծառայողների ճնշող մեծամասնությունը ենթարկվում է խոշտանգումների և ծաղրի: Արձանագրվել են ծեծի, դիտավորյալ վնասվածքներ պատճառելու, արտադատական գնդակահարությունների, բժշկական օգնություն չցուցաբերելու, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների կողմից ռազմագերիների հետ վարվելու Ժնևյան կոնվենցիայի այլ խախտումների բազմաթիվ դեպքեր: