Search
Close this search box.

Հաշվի առնելով, որ գնալով սեղմվում է օղակն Արցախի շուրջը՝ արցախցուն մնում է միայն մեկ ելք․ ինչ է առաջարկում Արցախում նախագահի նախկին թեկնածուն

Արցախում նախագահի նախկին թեկնածու Սերգեյ Ամիրյանը գրում է․

Մոտ մեկ ամիս առաջ Արցախի նախագահն իր տեսաուղերձում նշում էր, որ Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին:

Ուղերձից մի քանի օր անց հանրային քննարկման են դնում Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը:
Ծանոթ լինելով թշնամու ձեռագրին, տեղեկացնեմ, որ ծանր պատերազմի շեմին այս կեղծ օրակարգը, ինչպես նաև իրենց կողմից արված հայտարարությունները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ ձգել ժամանակ մինչև իրենց սև գործը հասցնեն ավարտին:
Նախորդ անգամ Սահմանադրության փոփոխությունները բերեցին նրան, որ կորցրեցինք Արցախի 75 տոկոսը: Չեմ ուզում պատկերացնել անգամ, թե ինչի կբերեն այս անգամվա փոփոխությունները:

Հաշվի առնելով, որ գնալով սեղմվում է օղակն Արցախի շուրջը՝ արցախցուն մնում է միայն մեկ ելք: Պետք է դեն նետել Սահմանադրություն փոխելու կեղծ օրակարգը և անցկացնել հանրաքվե՝ Ռուսաստանի կազմ մտնելու առաջարկով:
Հ.Գ. Շատ լավ հասկանում եմ, որ ասածս ոչ միանշանակ կընդունվի և տարընթերցումների տեղիք կտա: Բայց այլ տարբերակ չկա: