Search
Close this search box.

ԱԳՆ-ից տեղեկացնում են

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել բնականոն հունով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Դեսպանատունը շարունակում է աշխատել, միաժամանակ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները անվտանգությունն ապահովելու համար»,- նշում է Հունանյանը։
Նա հավելել է, որ դեսպանատան շենքը չի վնասվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ դեսպանատներ անձնակազմի տարհանման որոշում էին կայացրել՝ Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյուններից հետո: