Search
Close this search box.

«Հրապարակ». ԵԺԿ-ն ՀՎԿ-ին չի ճանաչում

«Հրապարակ» թերթը գրում է. «Դանիայում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին՝ սեպտեմբերի 4-5-ը, ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը չի մասնակցի: Խնդիրն այն է, որ ԵԺԿ անդամն «Օրինաց երկիր» կուսակցությունն էր, որն այժմ փաստացի գոյություն չունի, հետեւաբար, հրավեր չի եղել։ «Ճիշտ է՝ ՕԵԿ-ը ՀՎԿ հիմնադիր կուսակցություններից է, բայց ՀՎԿ-ն դեռեւս ԵԺԿ անդամ չէ, հետեւաբար, ԵԺԿ վեհաժողովին մասնակցել-չմասնակցելու խնդիր չկա»,- մեզ ասաց ՀՎԿ մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը։ Դարձյալ դիմելո՞ւ են՝ արդեն ՀՎԿ-ի անդամության համար։ «Ամենայն հավանականությամբ»։ Իսկ ՀՀԿ-ն եւ «Ժառանգությունը» ԵԺԿ անդամ են եւ մեկնել են Դանիա․ Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ից, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգությունից»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: