Search
Close this search box.

«Չեն ստորագրի, կմնան ձմռան ցրտին առանց լույսի ու գազի». ադրբեջանցի պատգամավորը սպառնում է հայերին

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնում է հայկական կողմին ադրբեջանական պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրումից հրաժարվելու դեպքում: Այս մասին հայտնում է Infoteka.24-ը։

«Հայերին խելքի բերելու համար մենք շատ լծակներ ունենք՝ գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Չեն ստորագրի խաղաղության պայմանագիր, կմնան ձմռան ցրտին առանց լույսի ու գազի։ Ինչ են անելու այդ ժամանակ, ոչինչ», — հայտարարել է Մուսաբեկովը Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության եթերում։

Հիշեցնենք, որ 2022թ.-ի. մարտին ադրբեջանական կողմն արդեն դիմել էր Արցախի գազամատակարարման անջատմանը՝ տարածաշրջանի համար աննախադեպ սառնամանիքների պայմաններում: