Search
Close this search box.

ՌԴ Դաշնային խորհուրդը կոչ է արել ԵՄ առաքելությանը՝ չմիջամտել Բաքվի և Երևանի երկխոսությանը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը կարելի է միայն դրական գնահատել, դրա համար գլխավորը կողմերի միջև ուղիղ երկխոսությունն է, գլխավորը Եվրամիության համար՝ ի դեմս իր քաղաքացիական առաքելությանը, այս գործընթացին չխանգարելն է։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը։ Փոխանցում է ՌԻԱ-Նովոստին։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև այս տարվա վերջ։ Նրա խոսքով՝ դա հնարավոր է Երեւանի կողմից բարի կամքի դրսևորման դեպքում։

«Եթե խաղաղության պայմանագիր կնքվի, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև առճակատումը, որը մենք տեսել ենք վերջին 30 տարիների ընթացքում, դադարեցվի, դա միայն դրական կարելի է համարել»,- ասել է Ցեկովը։ Ցեկովն անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայվող ԵՄ քաղաքացիական առաքելության ծրագրերին՝ ընդգծել է, որ եթե երկու երկրների միջև համաձայնություն լինի, ապա «այդ դեպքում, Աստված տա, որ այդ առաքելությունը նպաստի խաղաղության պայմանագրի կնքմանը, այլ ոչ թե հրահրի կոնֆլիկտներ»։

Նրա խոսքով՝ Եվրամիությանը համարվում է «ոչ այնքան վստահելի բանակցող»։ «Բայց ամենակարևորը միջնորդությունը չէ, այլ ուղղակի երկխոսությունը հենց երկրների միջև»,- եզրափակել է նա։