Search
Close this search box.

Ավելի քան 20 անձ պնդում էր, որ տեսել է իրենց որդիներին տեսանյութերում․ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ իրենք 17 հայ գերի են ունեցել, որոնց վերադարձրել են, սակայն մենք կարծում ենք, որ ամենայն հավանականությամբ սեպտեմբերին գերեվարված մյուս հայ զինվորականները եւս Ադրբեջանում են։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Մենք կշարունակենք աշխատել, քանի որ այդ մարդիկ պետք է կարողանան իրավական օգնություն ստանալ։ Ավելի վաղ ավելի քան 20 անձ պնդում էր, որ տեսել է իրենց որդիներին տեսանյութերում»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ադրբեջանից վերադարձել է 17 զինծառայողներ, որոնք գերի էին ընկել այս տարվա սեպտեմբերի կեսերին Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։