Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Բաքուն Երևանին կփոխանցի 17 հայ ռազմագերիների․ ԶԼՄ-ներ

Բաքուն Երևանին կհանձնի հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ գերի ընկած 17 հայ զինծառայողներին, երեքշաբթի հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է Ռիա Նովոստին։

«Բաքուն պատրաստվում է Երևանին հանձնել հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ գերի ընկած 17 հայ զինծառայողներին, բոլոր մանրամասները բանակցվել են հայկական կողմի հետ, 17 հայ զինծառայողներից 4-ը գերի են վերցվել վիրավոր, նրանց տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։