Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնը 18 տարեկան է, սաները տեսահոլավակ են նկարահանել նաև Մարթեն Յորգանցի հետ

«Վաղարշապատ» երգի-պարի թատրոնը արդեն 18 տարի է երեխաների, պատանիների առաջ իր դռներն է բացել՝ նրանց հնարավորություն տալով երգարվեստում գտնել իրենց ուրույն տեղը, համերգներ ունենալ նաև միջազգային բեմերում։

Հոկտեմբերի 3-ին, «Պատանեկության ստեղծագործական կենտրոն»-ի տնօրեն Նարե Արամյանի կողմից «Վաղարշապատ» ԵՊԹ-ի սաներն արժանացան պատվոգրերի՝ թատրոնի ստեղծման 18-ամյակի կապակցությամբ։ Սաներն այս տարի ևս բարձր են պահել թատրոնի անունը․ Վրաստանում կայացած մրցույթի ժամանակ արժանացել մրցակաների, բերելով նաև Գրան պրի:

Սաները միջոցռաման ժամանակ իրենց կատարումները նվիրեցին սահմանը պահող զինվորներին։
Ի դեպ, թատրոնի սաները տեսահոլվակ են նկարահանել նաև Ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Մարթեն Յորգանցի հետ։

«Վաղարշապատ» ԵՊԹ-համահիմնադիրը Գայանե Մադոյանն է։