Search
Close this search box.

Ինչ են պայմանավորվել Արմեն Գրիգորյանն ու Ալիևի օգնականը. Արմեն Գրիգորյանը փակագծեր է բացում

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Այս մասին գրառում է արել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,- գրել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետը ևս թվիթերյան իր հաշվում գրառում արեց` նշելով, որ Ադրբեջանը 2-րդ անգամ հրաժարվում է կատարել իր խոստումը: