Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 127 զոհ, 180 վիրավոր՝ ֆուտբոլային հանդիպումից հետո

Առնվազն 127 մարդ է զոհվել, ևս 180-ը՝ վիրավորվել Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղից հետո տեղի ունեցած անկարգությունների հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությանը։

Միջադեպը տեղի է ունեցել Մալանգ քաղաքի մարզադաշտում։ Խաղից հետո պարտված թիմի երկրպագուները դուրս են եկել խաղադաշտ և սկսվել է ծեծկռտուք, ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործեց։

Շատերը շնչառական խնդիրներ են ունեցել արցունքաբեր գազից։