Search
Close this search box.

«Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և շոշափելի արդյունքների է հասնում: Զելենսկին հայտնել է, որ Դոնեցկի Յամպոլ բնակավայրն անցել է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ:

«Նշանակալի առաջընթաց կա երկրի արևելքում: Դոնեցկի Լիման քաղաքում էլ հաջողություններ ունենք», – ասել է Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինական կողմի տվյալով՝ Լիմանի հարակից հինգ բնակավայր այժմ նույնպես գտնվում է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ։

Հիշեցնենք՝ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ շրջափակման սպառնալիքի պատճառով դաշնակից ուժերը լքել են Լիման ավանը, զորքը նահանջել է դեպի առավել շահավետ գծեր: