Search
Close this search box.

Փաշինյանն այն պատռեց Հանրային հեռուստատեսության եթերում և առաջարկեց մահվան հայեցակարգ

Հայաստան. լինե՞լ, թե՞ չլինել․ նման հարցադրում է անում ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ապա շարունակում․

2022թ. սեպտեմբերի 30֊ին պաշտոնապես հայտարարվեց, որ 1990թ. օգոստոսի 23֊ին ընդունված ՀՀ անկախության հռչակագիրը չեղարկվում է։ Նիկոլ Փաշինյանն այն պատռեց Հանրային հեռուստատեսության եթերում, որից հետո ներկայացրեց նորը։
Նոր հռչակագրի գլխավոր կոդն այն է, որ Հայաստանը բաժանվում է Արցախից ու հանձնվում թուրք֊ադրբեջանական զույգի ողորմածությանը։

Փաշինյանը վստահ չէ, որ Արցախն ադրբեջանական ճանաչելու գնով կկարողանա պահել 29.800 քառակուսի կիլոմետրը և ՀՀ֊ն ընդհանրապես, բայց ամեն դեպքում հռչակում է նոր Հայաստանի իր կարգախոսը` Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ։

Այդպիսով նա առաջարկում է փակել 88֊ի շարժման էջը, մոռանալ Արցախը, բավարարել մեր թշնամիների պահանջները և սկսել ամեն ինչ նիկոլական` զրոյական կետից։

Դա մահվան հայեցակարգ է։
Լինե՞լ, թե՞ չլինել։ Հարցս հռետորական չէ։