Search
Close this search box.

Դադարեցրեք կրակն ու վերադարձեք բանակցությունների սեղանին. Պուտինը դիմեց Ուկրաինային

Ռուսաստանը Կիևի իշխանություններին կոչ է անում դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանին:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլի Գևորգևյան դահլիճում ընթացող միջոցառման ժամանակ, որի արդյունքներով նախատեսվում է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների՝ ՌԴ-ին միանալու մասին համաձայնագրերը:

«Կոչ ենք անում Կիևին անհապաղ դադարեցնել կրակն ու այն պատերազմը, որը նա սանձազերծել է 2014 թվականին, և վերադառնալ բանակցությունների սեղանին: Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Պուտինը: