Search
Close this search box.

Ինչ է «գուժելու» այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը գրել է, թե այսօր երեկոյան Հանրայինի ուղիղ եթերում հարցազրույց է տալու։ Հանրությունը սովոր է արդեն, որ Փաշինյանի ցանկացած նման բեմել նվիրված է զիջումների հերթական խմբաքանակի բացահայտմանը, անելանելիության քարոզին։

Այս անգամ էլ կա «առիթը»՝ Ռուսաստանը Բաքվի ներխուժումներով ու ՀԱՊԿ-ի ներգրավմամբ արագացնում է Հայաստանի մասնատման ու միջանցքների բացման ծրագիրը։ Պատահական չէ, որ Փաշինյանի ասուլիսից առաջ հաղորդակցությունների վերաբերյալ եռակողմ հանձնաժողովում ՌԴ ներկայացուցիչը՝ փոխվարչապետ Օվերչուկը Հայաստանին փաստացի առաջարկեց միջանցքների բացում ինչ որ 5 միլիարդ դոլարի ներդրումների դատարկ խոստումով, իսկ Լավրովը բացահայտեց ՀԱՊԿ-ի ներգրավումը «հայ-ադրբեջանական կարգավորման» խնդիրներին, Հայաստանում ռուսանպաստ ագենտուրային զլմ-ների ու քաղաքագետների համապատասխան «արտահոսքերով»։

Ի՞նչ է ասելու այս անգամ Փաշինյանը՝ որ ճար չունենք, պետք է համաձայնե”նք, կրկնելով Լավրովի ու Օվերչուկի հրահանգները, թե՞ իրեն պահելու է որպես ինքնիշխան երկրի ղեկավար։