Search
Close this search box.

Պայմանագրային 4 զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 49-ամյա Արամ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152.9 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Արամ Ս-ն, ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Մհեր Ս-ն, 36-ամյա Արման Պ-ն, 36-ամյա Ալեքսանդր Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ, և հնարավոր է՝ քրեական վարույթը փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն։