Search
Close this search box.

Երեկ զոհված ժամկետային զինծառողը դիրքի ավագն էր՝ ծնունդով Ապարանից

Երեկ թշնամին դարձյալ խախտել է հրադադարը և հարձակում գործել հայկական դիրքերի վրա: Թշնամու կողմից ռազմական գործողության վերսկսման պատճառով հայկական կողմը երեք զոհ է ունեցել:

Զոհված հայորդիներից մեկը Ապարան քաղաքից Էդվարդ Հովհաննիսյան է` դիրքի ավագը: Նրա շնորհիվ անձնակազմը արկակոծման ժամանակ կարողացել է պաշտպանվել հակառակորդի հրետանային հարվածներից. այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ Հովհաննիսյանի համաքաղաքացիներից:

Հարձակման ժամանակ գումարտակի հրամանատարը շտապել է Էդվարդի դիրք: Հրետանային հարվածի ավարտից հետո հրամանատարը Էդվարդին հրահանգավորել է և տեղեկացրել իրավիճակի մասին, սակայն այդ ժամանակ անօդաչու թռչող սարքը հարվածում է մարտական դիրքի այն հատվածին, որտեղ գտնվել են գումարտակի հրամանատարը` իր վարորդի և Էդվարդի հետ միասին: