Search
Close this search box.

Չենք կարող Ադրբեջանին պարտադրել չկրակել, գնացեք նրա հետ համաձայնությունների․ Կարող ե՞նք այդպես հասկանալ

Երբ բոլորիս հայտնի Տոյվո Կլաարը հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքի առնչությամբ գրում է, թե խաղաղությունը հնարավոր չէ պարտադրել, ի՞նչ նկատի ունի: Նրա խոսքը ուղղված է Ադրբեջանի՞ն, թե՞ հակառակը:
Հրադադարի խախտումից հետո Հայաստանի վարչապետն օրինակ Թվիրթերում գրում է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի: Եվ ահա, միջազգային հանրությունից մի արձագանք՝ «խաղաղություն հնարավոր չէ պարտադրել»:

Կարող ե՞նք սրա տակ հասկանալ այլ տողատակ, որ՝ չենք կարող Ադրբեջանին պարտադրել չկրակել, գնացեք նրա հետ համաձայնությունների:

Թե՞ համաձայն չենք Տոյվո Կլաարի հետ, որ ուզեն՝ Ադրբեջանին լավ էլ կպարտադրեն պահպանել խաղաղությունը, պարզապես այսօր պետք է պահպանել Եվրոպայի էներգետիկ կենսունակությունը, իսկ այդ հարցում Ադրբեջանը գուցե փոքր, բայց պահանջված դերակատար է: Եվ Ալիեւը գիտե դա:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Հ/Գ Հիշեցնենք, որ ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սեպտեմբերի տասնչորսին այցելեց Բաքու, իսկ տասնհինգին՝ Երեւան։ Նա եւ Բաքվում եւ Երեւանում անցնացրեց բարձր մակարդակի հանդիպումներ։ Քննարկումների օրակարգում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն էր։