Search
Close this search box.

Եթե նման բան լիներ, վստահաբար, ՊՆ-ն մեծ ուրախությամբ առաջինը կտարածեր

Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընկերներ, տեղեկությունները թե ադրբեջանցիները Ջերմուկից ու Իշխանասարից հետ են քաշվել` կեղծ են, չկա նման բան։
Եթե նման բան լիներ, վստահաբար, ՊՆ-ն մեծ ուրախությամբ առաջինը կտարածեր այդ լուրը։

Նման իրավիճակներում, երբ չի բացառվում սահմանի որևէ հատվածում հերթական միջադեպը կամ գործողությունը լինի, ու ինֆորմացիոն դաշտը նման կեղծ տեղեկություններով է լցվում, դա լավ բանի չի բերելու։ Փորձեք պահպանել զգոնություն և սթափություն, ինչքանով որ այս խառը ժամանակներում հնարավոր է։

Եթե որևէ նոր զարգացում լինի սահմանային իրավիճակի վերաբերյալ, գրառում կանեմ, եթե չէ` արդեն առավոտյան կամեոփենք գիշերը։
Աստված պահապան մեր հայրենիքին։